Իսրայելական բանակը վերսկսել է ավիահարվածները Լիբանանի մայրաքաղաքի վրա, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը ներկայում թիրախային հարվածներ են հասցնում Դահիյա շրջանին, որը «Հեզբոլլահի» ահաբեկչական հիմնական հենակետն է»,- ասված է հաղորդագրությունում։ Իրաքյան Sabereen news գործակալությունը, որը կապված է իրանամետ զինված խմբավորումների հետ, հաղորդում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Բեյրութի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող թիրախին: |
Բաժանորդագրվել լրահոսին