Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքները, հայտարարել է, որ առանձին որոշմամբ առաջարկվում է ԱՊՀ երկրների ղեկավարներին` հաստատել ԱՊՀ երկրների մշակութային քաղաքների ցանկը։ «Ադրբեջանական Լաչինը, հայկական Մեղրին և բելառուսական Մոլոդեչնոն 2025-2027 թվականներին հերթականությամբ կստանան ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ»,– ասել է նա։ |