Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։ «Բացառված չէ, որ մեր նախագահը երկկողմանի շփումներ կունենա, մեկի շուրջ մենք արդեն պայմանավորվել ենք, դա հանդիպումն է Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ: Կքննարկվեն թե՛ երկկողմանի հարցերը, թե Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրավիճակը»,- հավելել է Ուշակովը։ |
Բաժանորդագրվել լրահոսին