Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային թեմաներ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի իրադրության վտանգավոր զարգացումը։ «Առաջնորդները գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթի կապակցությամբ և իրենց պատրաստակամությունը հայտնել հետագա սերտ փոխգործակցության վերաբերյալ»,- հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։ |