ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ՔԿ-ն ̀15-ամյա երեխայի մահվան հանգամանքների մասին
21:06, 07.10.2024 | mamul.am
2782 | 0

2024 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը, ժամը 11:30-ին, Աշտարակի ՇԲՕ խումբը Նոր Երզնկա համայնքից մահացած վիճակում բուժկենտրոն է տեղափոխել նույն համայնքի 15-ամյա բնակչի դին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում` որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի, դիակի արտաքին զննումներ, որ արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիներ։
Նախնական տվյալներով 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալու ժամանակ՝ ինքնազգացողությունը հանկարծակի վատանալու հետևանքով:
Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր