Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը Վրաստանի կարևորագույն առաջնահերթություններից մեկն է առաջիկա տարիներին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ներկայացնելով իշխող «Վրացական երազանք - դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը։ «Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը նույնպես կարևորագույն առաջնահերթություններից են»,- ասել է Կոբախիձեն։ |