Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում արձանագրել է. «Օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում հասանելի է միայն ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը սահմանային հանձնաժողովների կանոնակարգին առնչվող որոշման վերաբերյալ։ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի և Դավիթ Խաչատուրյանի հատուկ կարծիքները հասանելի չեն։ Հետագա որևէ հրապարակում պետք է համարել ապօրինի և առոչինչ։ Ապա նա մեջբերել է հատված Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքից. «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռելու» Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»: |