ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ պատրաստ չէ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման առանց Կիևի մասնակցության։
«Երկկողմ հանդիպում առանց Ուկրաինայի՞, ո՛չ»,- CBS News-ին տված հարցազրույցում ասել է նա՝ պատասխանելով հակամարտությունը լուծելու համար Պուտինի հետ հանդիպման պատրաստակամության մասին հարցին: