ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Այս նախագծով քանդվելու է բուհական ողջ համակարգը»․ Ցոլակ Ակոպյան
11:48, 08.10.2024 | mamul.am
1193 | 0

«Այս նախագծով քանդվելու է բուհական ողջ համակարգը»,- խոսելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մասին՝ լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, Վ․ Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը․ «100% բուհական ինքնավարությունն իշխանությունների հիմնական թեզերից էր։ Այս նախագծով ոչ միայն 100%-ից հեռու, այլ շատ ավելի վատ վիճակում է հայտնվում համակարգը։ Ըստ առաջարկվող նախագծի՝ կառավարման համակարգում պահպանվելու է քաղաքական դեմքերի, կուսակցական գործիչների մասնակցությունը ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին։ Հոգաբարձուների խորհուրդը ԲՈՒՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որին նոր օրենքով ավելի մեծ լիազորություններ են տրվել։ Սա նշանակում է, որ իշխանական ազդեցություն ունեցող անձինք է՛լ ավելի մեծ հնարավորություն են ունենալու ազդելու որոշումների վրա»,-ասաց Ակոպյանը՝ ներկայացնելով նախագծի մի շարք այլ բացասական կողմեր։

«Այս նախագծով քանդվելու է ողջ բուհական համակարգը»․ Ցոլակ Ակոպյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր