ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հատուկ կարծիք է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ:
Թովմասյանն ասում է, որ «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»:
Սա ասում է մի մարդ, ով 2015 թվականին Հանրապետական կուսակցության հետ անխռով խժռել է Սահմանադրությունը և այնպես է անխռով քայլում փողոցներում, կարծես այս երկրի հետ տեղի ունեցածը իրեն չի վերաբերում»: