«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ մեզ համար անհայտ մարդիկ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվամբ կրիպտոարժույթ են ստեղծել և զբաղվում են դրա վաճառքով՝ իբր թե ի աջակցության մեր պայքարի։ Հայտնում ենք, որ այդ կրիպտոարժույթի հետ որևէ առնչություն չունենք, չգիտենք ովքեր և ինչ նպատակով են իրականացնում դրա վաճառքը։ Հորդորում ենք զգույշ լինել համացանցում և Սրբազան Պայքարի նախաձեռնությունների մասին տեղեկություններ ստանալ բացառապես մեր պաշտոնական էջերից»։ |