Հարկադիր կատարման ծառայությունը Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի գետնանցումի կրպակների տնտեսվարողներին ընդամենը ժամեր է տվել՝ ազատելու տարածքը։ Տվյալ տարածքը, որ անվանում են «Հալեպի շուկա», շահագործում էին Սիրիայից հայրենադարձված մեր հայրենակիցները։ «Միանգամից եկան, ասացին՝ 3 ժամվա մեջ դատարկեցեք։ Մեզ՝ հայերին, սիրիահայերին չեն ուզում։ Ինչ են անում, չգիտենք։ Ադրբեջանցիներին թող բերեն էստեղ դնեն, ավելի լավ ա»,- ասաց սիրիահայ տնտեսվարողը։ |