ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կրկին «նախկիններ» կոչվող նիկոլական թակարդի մասին»․ Վահե Սարգսյան
16:06, 08.10.2024 | mamul.am
995 | 0

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կրկին «նախկիններ» կոչվող նիկոլական թակարդի մասին
Չարաբաստիկ մի օրակարգ է ձևավորվում, այն էլ արհեստական՝ հիմքում նիկոլիզմի ականջներով: Որքան էլ ցավալի է՝ նաև լրջախոհ մարդկանց միջոցով, ովքեր հայտարարում են՝ պետք է այսինչն ու այնինչը հեռանան քաղաքականությունից, էսինչը հայտարարի, որ էլ չի խառնվում, էսինչը գնա երկրից, էնինչը փակվի, և այլն, քանի որ մարդիկ չեն սիրում:
Էդ մարդիկ որքանո՞վ են վստահ, որ, օրինակ, եթե անգամ ընդդիմադիր շարժումներն առաջնորդի ՀՀ-ում կյանքում չեղած, ոչ միայն «նախկին», այլ ընդհանրապես հայ մարդ կյանքում չտեսած, մի հրաշքով հայկական արմատներին վերադարձած Լվովի ձուլված հայերից մեկը, ապա նիկոլական ագիտպրոպը նրանից կարճ ժամանակում չի կերտի ամենացանկալի «նախկինին»:
Սա լավ հիշենք՝ բնության մեջ եթե չկա հավերժական շարժիչ, ապա կա նիկոլական ագիտպրորպի հավերժական տեռոր:
Էդ տեռորին տուրք տալն ու նիկոլական պահանջները կատարելը դա ուղիղ նիկոլիզմ է. Նիկոլն էլ նույն ձև Ադրբեջանի հավերժական պահանջներն է կատարում՝ խաբելով, թե էս մեկը վերջինն է, ու կգա Սերգոյի կուշտ ու երջանիկ ապրելու ժամանակը:
Հ.գ. իսկ թե
- ինչպիսի հնարածին ապուշություն է «նախկին» տերմինը,
- ընդամենը քանի՞ հոգի են իշխանության մեջ 2018-ից հետո, որոնք «ի ծնե մաքուր են»՝ նախկինում ՀՀ-ում չեն ապրել կամ աշխատել, դրանց մոտեցումները, մտածողությունը «ապագայակա՞ն» է, թե՞ «ամենանախկինների» գարշելի վերապրուկ,
-պետական համակարգի 10-յակ հազարավոր մարդիկ «նախկի՞ն» են, թե՞ «ապագա»,
- Նիկոլի իշխանության մաս կազմողներից ու հենարաններից քանիսի՞ կենսագրականն է ամենահանցավոր նախկինի կենսագրական,
- ԱՆՁԵ՞ՐՆ են «նախկին», «ներկա» կամ «ապագա», թե՞ ստեղծված ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ՝ կքննարկենք առանձին»:

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր