ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում սկսել են բանակցությունները։
Հանդիպումն անցկացվում է ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում. բանակցությունների հիմնական թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Պուտինը հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։