ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Շուրջ 743 մլն դրամ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման համար
15:42, 08.10.2024 | mamul.am
752 | 0

Մեկնարկել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականցվում են պետական բյուջեի հատկացումներով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը։
Երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այդ թվում՝ վարչական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը նախատեսվում է 2025թ. կեսից:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար պետության կողմից տրվող ֆինանսավորումը կազմում է շուրջ 743 մլն ՀՀ դրամ։

Աղբյուրը` ՀՀ ԿԳՄՍՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր