Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում կայացած գագաթնաժողովում հանդես է եկել «ԱՊՀ ընտանիքը» նախկին կազմով վերականգնելու օգտին, գրում են բելառուսական լրատվամիջոցները։
«Շատ լավ կլիներ, որ Վրաստանը վերադառնար մեր ընտանիք, Մոլդովան վերսկսեր իր լիարժեք մասնակցությունը, Ուկրաինայի իշխանությունները խելքի գան, որի բնականոն կյանքի վերականգնմանը մենք պետք է մասնակցենք։ Ես միանգամայն վստահ եմ, որ դա տեղի կունենա։ Դա պարզապես ժամանակի հարց է»,- ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոյի խոսքով՝ «երկրները պետք է գնահատեն այն, ինչ ունեն Համագործակցությունում»։
«Բոլոր նրանք, ովքեր չեն կտրվել մեր Համագործակցությունից, այսօր արժանի արդյունքներ են ցույց տալիս։ Նրանք չեն կորցրել վերահսկողությունը իրենց երկրի նկատմամբ և մնում են միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտներ»,- ասել է Բելառուսի ղեկավարը։