ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներ չկան». Հունգարիայի արտգործնախարար
20:06, 08.10.2024 | mamul.am
2354 | 1

Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու իրական հնարավորություն չունի, և դաշինքի անդամ երկրների մեծ մասը կիսում է այս տեսակետը, թեև այդ մասին բացահայտ չեն խոսում, ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Նախարարն ընդգծել է, որ դաշինքում զինված հակամարտության վիճակում գտնվող երկրի ընդգրկումը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը։ Նրա խոսքով, իրավիճակը սթափ գնահատողները հասկանում են, որ նման ռիսկ ստեղծելն անընդունելի է:

Սիյարտոն նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն անազնիվ են վերաբերվում Ուկրաինայի հետ. հանրային հարթակում խոսում են հնարավոր անդամակցության մասին, սակայն փակ դռների հետևում արտգործնախարարների ճնշող մեծամասնությունը կիսում է Հունգարիայի դիրքորոշումը՝ մերժելով Ուկրաինայի՝ դաշինքին միանալու հեռանկարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին