ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Արցախի թեմի առաջնորդի գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
22:48, 08.10.2024 | mamul.am
943 | 0

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի գրասենյակ։

Տեղի է ունեցել հանդիպում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

Հանդիպմանը քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին։
Քննարկվել են նաև հետագա համագործակցության հարցեր, մասնավորապես` միջազգային հանրությանը հնարավոր բոլոր ուղղություններով իրազակելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր