ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի գրասենյակ։ Տեղի է ունեցել հանդիպում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին։ |
Բաժանորդագրվել լրահոսին