Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք և Հադաս թաղամասերում գտնվող մի քանի շենքերի բնակիչներին շտապ տարհանվել։ Այս մասին արաբերենով ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։ «Շտապ նախազգուշացում Բեյրութի հարավային արվարձանների բնակիչների համար Հարեթ Հրեյք և Հադաս շրջաններում...»,- գրել է Էդրին X-ում։ «Ձեր և ձեր ընտանիքի անդամների անվտանգության համար դուք պետք է անհապաղ ազատեք այս և հարակից շենքերը և պահպանեք դրանցից առնվազն 500 մ հեռավորություն», - ավելացրել է նա: |