ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունը
01:00, 09.10.2024 | mamul.am
2763 | 0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատժամիջոցային քաղաքականությունը։ Այդ մասին նա հայտնել է հոկտեմբերի 8-ին լրագրող Պավել Զարուբինի Telegram ալիքում հրապարակված տեսանյութում:

Ալիևի խոսքով, միջազգային հանրությունը պետք է կոնսոլիդացված դիրքորոշում ցուցաբերի այս հարցում։

«Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունն իրավունք չունի գոյություն ունենալու, հատկապես, երբ այդ պատժամիջոցներն անօրինական են և կիրառվում են բոլորովին անհիմն և ընտրովի։ Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պատժամիջոցների և կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է համախմբված արտահայտի իր դիրքորոշումը»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահն հիշել է, որ պատժամիջոցներ Բաքվի նկատմամբ կիրառվել են 1992 թվականին «Հայաստանը շրջափակելու շինծու մեղադրանքով, այն ժամանակ, երբ ադրբեջանական տարածքները գտնվում էին հայկական օկուպացիայի տակ»։

Սակայն պատժամիջոցները չեղարկվել են 2001թ.: Ալիևը նշել է, որ այն ժամանակ ԱՄՆ-ին անհրաժեշտ էր օդային, ցամաքային և ծովային բեռները տարանցել Աֆղանստան։

«Եվ ամեն տարի Միացյալ Նահանգների նախագահը, անկախ կուսակցական պատկանելությունից, իր որոշմամբ չեղարկում էր այդ պատժամիջոցները մինչև այն պահը, երբ ԱՄՆ-ն փախավ Աֆղանստանից։ Սրանից հետո մեր նկատմամբ կրկին պատժամիջոցներ կիրառվեցին։ Երբ ես նրանց (ԱՄՆ- խմբ.) մեղադրեցի երախտամոռության մեջ, կարծում եմ, որ սա ամենադաժան բառը չէ, որը կարելի է օգտագործել այս համատեքստում»,- եզրափակել է Ադրբեջանի ղեկավարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին