Հայաստանը պաշտոնապես հետ չի վերցնում իր ստորագրությունը Երևանի, Մոսկվայի և Բաքվի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Հայաստանը ձևականորեն դուրս չի գալիս եռակողմ հայտարարությունից և ստորագրությունը հետ չի կանչում, բայց, միևնույն ժամանակ, փոխվարչապետների եռակողմ մակարդակով խմբում աշխատանքային տեղաշարժ չկա»,- նշել է նա։ Օվերչուկի խոսքով՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։ |