ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ՔՊ-ի ներսում կռվի նոր թիրախ կա. կիզակետում Փաշինյան և Վահագն Խաչատուրյան մտերմությունն է. «Ժողովուրդ»
09:06, 09.10.2024 | mamul.am
2178 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում նոր կռվի թիրախ է հայտնվել:
Լուրեր են հասել, որ ՔՊ-ականները կուլիսային խոսակցություններում դժգոհում են, թե վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը մեծ տեղ է տալիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը, փաստացի, թանգարաններում կամ մշակութային այլ վայրերում լուրջ դեմքով շրջելուց եւ Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը դակելուց զատ՝ որեւէ այլ գործառույթ չի կատարում: ՔՊ-ականներին զայրացրել է Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի այս մտերմությունը:
Ինչպես իշխանականներն են վրդովված պատմում մասնավոր զրույցներում՝ Նիկոլ Փաշինյանը ոչ հրապարակային, առանձին հանդիպումներ է ունենում նախագահի հետ, նրա հետ կարևոր հարցեր քննարկում, հաճախ նաև խորհրդատվության համար է դիմում Խաչատուրյանին, սակայն իր հարազատ խմբակցությանը վերաբերվում է որպես հավաքական անկարողների: Կարճ ասած՝ ակնհայտ ցույց է տալիս թիմակիցներին, որ որքան էլ դժգոհեն Խաչատուրյանից, միևնույնն է՝ չի հեռացնելու նրան:

ՔՊ-ականները այս մտերմությունը պայմանավորում են նրանով, որ Վահագն Խաչատուրյանը, թեև թղթով իշխող կուսակցության անդամ չէ, բայց ողնուծուծով ՔՊ-ական է, ու Փաշինյանի ասածը նրա համար սուրբ օրենք է, որից շեղվել չի կարելի:

Վահագն Խաչատուրյանը երկրում կատարվող կարեւորագույն իրադարձությունների վերաբերյալ չունի սեփական տեսակետը, շարժվում է այնպես, ինչպես Փաշինյանը կասի, և առանց երկմտելու ու բովանդակության մեջ խորանալու՝ դակում է կառավարությունից իրեն ուղարկված ցանկացած փաստաթուղթ՝ կլինի դա նոր նշանակում, պաշտոնանկություն թե միջազգային որևէ կարեւոր փաստաթուղթ:

ՔՊ-ականները Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի այս մերձեցումը պայմանավորում են նաև նրանով, որ վերջինս միանգամից երես թեքեց իր նախկին թիմից՝ ՀԱԿ-ից, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից և հոգով-սրտով նվիրվեց Նիկոլ Փաշինյանին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին