ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Բացառված չէ՝ պահանջեն փակել հանքերն ու ատոմակայանը»․ Դերենիկ Մալխասյան
09:54, 09.10.2024 | mamul.am
1342 | 0

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը հետևողականորեն թիրախավորում է Հայաստանին այսպես կոչված բնապահպանական խնդիրներով: Սա խիստ վտանգավոր է՝ հաշվի առնելով Ալիևի հեռուն գնացող ցանկությունները: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը փորձում է կազմաքանդել Հայաստանի տնտեսական ու էներգետիկ համակարգերը, այսինքն երկիրը ամբողջությամբ կործանել:
Այդ պատճառով էլ, իբր բնապահպանական հիմնավորումներով, թիրախավորել են հանքարդյունաբերությունն ու էներգետիական:
Ադրբեջանական մամուլը ողողված է բնապահպանական թեմաներով Հայաստանի մեղադրող հոդվածներով: Վերջերս միջազգային իրավունքի մասնագետ հանդես եկող մեկը՝ Սաֆարով ազգանունով, հայտարարել է, որ Հայաստանը քիմիական և արդյունաբերության թափոններով աղտոտում է տարածաշրջանի գետերն ու միջավայրը, օրինակ բերելով Քաջարանի հանքավայրն ու Մեծամորի ատոմակայանը:
Ուշագրավ է, որ բնապահպանական խնդիրներով Հայաստանին պատին սեղմելու հարցում Ադրբեջանը Հայաստանում դաշնակիցներ ունի ի դեմս վայ բնապահպանների: Շատ դեպքերում որոշ հայ բանապահպանների ու Ալիևի խոսնակների բառապաշարն ու գնահտականները մեկին մեկ համընկնում են: Օրինակ, հանքերի կողմից գետերի աղտոտման մասին շատ սինխրոն խոսում են, թե՛ բնապահպանի դիմակի տակ հանդես եկողները, թե՛ ադրբեջանցիները:
Հետաքրքիր է, թե ինչո՞ւ հայ բնապահպանական կազմակերպությունները ինտենսիվորեն չեն բարձրաձայնում Ադրբեջանում տիրող խայտառակ բնապահպանական վիճակի մասին: Չեն բարձրաձայնում, որովհետև դրսից դրա համար գրանտներ չեն տալիս, գրատներ տալիս են միայն Հայաստանի հանքարդյունաբերության դեմ պայքարելու համար, որն էլ օգտագործվում է Ադրբեջանի կողմից:
Ու ադրբեջանցիները միջազգային հարթակներում պահանջում են փակել Հայաստանի հանքարդյունաբերական խոշոր ձեռնարկություններն ու Մեծամոր ատոմակայանը: Այդպիսի մի շոու Հայաստանի դեմ անելու են Բաքվում կազմակերպված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) համաժողովի 29-րդ նստաշրջանի ընթացքում: Բացառված չէ, որ իբր խաղաղություն հաստատելու համար պահանջ դրվի նաև հանքերի ու ատոմակայանի փակումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին