ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել էթնիկ զտման հանցակցության համար»․ Բագրատ Սրբազան
12:48, 09.10.2024 | mamul.am
906 | 0

Բագրատ Սրբազանի կոչով Գլխավոր դատախազության դիմաց քաղաքացիներն ակցիա են իրականացնում․ «Մեր երկրում հանցագործությունների շղթան շարունակվելու է, քանի դեռ այն չենք կանխել ու գնահատական չենք տվել։ Այսօր երկու գործ ունենք հանձնելու դատախազություն՝ միևնույն ժամանակ պատկերացնելով, որ մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում պետական շահից բխելով, այլ ծառայում է մեկ մարդու»,- իր ելույթում ասաց Բագրատ Սրբազանը․ «Այստեղ ենք գտնվում՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար։ Գործընթաց ենք սկսելու Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանության գործիք հանդիսացած Ադրբեջանի նախագահի և նրա հանցակից ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրածի հանդեպ»,- հավելեց Սրբազանը։

«Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել էթնիկ զտման հանցակցության համար»․ Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին