Discord հարթակը պաշտոնապես արգելափակվել է Ռուսաստանում՝ ՌԴ օրենսդրության բազմաթիվ խախտումների պատճառով, հայտնել է «Роскомнадзор»-ը: Որպես պատճառ նշվել է հարթակում տեղադրված անօրինական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու պահանջների չկատարումը. «Այս քայլն անհրաժեշտ էր՝ ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով մեսենջերի օգտագործումը կանխելու համար»: Թուրքիայում ևս որոշել են արգելափակել Discord-ը: Արդարադատության նախարարի խոսքով՝ հարթակն օգտագործվել է «երեխաների նկատմամբ սեռական բռնություն և անպարկեշտ բովանդակություն» պարունակող արգելված տեղեկատվություն տարածելու համար։ Discord-ը բազմակողմանի հաղորդակցման հարթակ է, որը նախատեսված է ինչպես խաղացողների, այնպես էլ համայնքների և բիզնեսի համար: |
Բաժանորդագրվել լրահոսին