ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ռուսաստանն ու Թուրքիան արգելափակել են Discord-ը
13:24, 09.10.2024 | mamul.am
3938 | 0

Discord հարթակը պաշտոնապես արգելափակվել է Ռուսաստանում՝ ՌԴ օրենսդրության բազմաթիվ խախտումների պատճառով, հայտնել է «Роскомнадзор»-ը: Որպես պատճառ նշվել է հարթակում տեղադրված անօրինական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու պահանջների չկատարումը. «Այս քայլն անհրաժեշտ էր՝ ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով մեսենջերի օգտագործումը կանխելու համար»:

Թուրքիայում ևս որոշել են արգելափակել Discord-ը: Արդարադատության նախարարի խոսքով՝ հարթակն օգտագործվել է «երեխաների նկատմամբ սեռական բռնություն և անպարկեշտ բովանդակություն» պարունակող արգելված տեղեկատվություն տարածելու համար։

Discord-ը բազմակողմանի հաղորդակցման հարթակ է, որը նախատեսված է ինչպես խաղացողների, այնպես էլ համայնքների և բիզնեսի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին