«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում
Փաշինյանը ստում է գրեթե բոլոր հարցերում։ Մանրից մինչև մեծ։ Մանրները վնաս են տալիս մեր ժողովրդի առանձին շերտերին (արագաչափ, կարմիր կետագծեր, տեսախցիկներ․․․)։ Մեծերից տուժում է ամբողջ ժողովուրդն ու պետությունը։
Մեծ ստերից մեկի արդյունքում Արցախն ընկավ։ Հիմա Նիկոլն անցել է Հայաստանին։ Խաբում է, թե, իբր, հայ-ադրբեջանական բանակցություններում ինքը միջնորդի կարիք չի տեսնում և ուղիղ է բանակցում։ Իբր «ինքնիշխանիստ» է խաղում։
Իրականությունն այն է, որ Փաշինյանը ոչ թե դեմ է միջնորդությանը, այլ դեմ է ռուսակա՛ն միջնորդությանը։ Դրա համար էլ Մոսկվայում հրաժարվել էր եռակողմ հանդիպումից։ Ինչպես ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտարարեց՝ «Ինչ-որ մեկը դեմ էր եռակողմ հանդիպմանը»։ Այդ ինչ-որ մեկը, բնականաբար, Փաշինյանն էր (Ալիևը նման մերժումների պարտականությունը թողել է Նիկոլի վրա՝ Պուտինի մոտ լավամարդ երևալու մարտավարությամբ ու «Թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես կողմ էի եռակողմին, բայց Նիկոլը չուզեց» թեմայով)։ Նիկոլն ու Ալիևը «պասերով» են խաղում։ Ինչպես որ 2022թ․ հոկտեմբերի 6–ից հետո հոկտեմբերի 30–ին խաղացին Սոչիում։
Հայ–ադրբեջանական հարաբերություններում կա՛ միջնորդ։ Այդ միջնորդն Արևմուտքն է՝ ի դեմս Թուրքիայի։ Նիկոլը կողմ է դրան, քանզի նախընտրում է թուրքական բաղնիքը, որտեղ տեսնում է իր անձնական անվտանգության ապահովումը։ Բայց վերջում կարող է հայտնվել Նեսոյի քարաբաղնիսում։ Կարևորն այն է, որ Հայաստանն այնտեղ չհայտնվի։
Հ․Գ․։ Նիկոլի հեծանվային փիառը գեղցիական է։ Կեղծ։ Ֆեյք։
Հերթական անգամ համոզվում ես, որ եթե մարդը մանկության տարիներին հեծանիվ չի ունեցել (լայն իմաստով), ապա բարձր տարիքում նրան ոչինչ չի փրկի ու նա կմնա գեղցի, չտես, վիզը ծուռ։ Անգամ մի ամբողջ երկրի վաճառքից ու մի ամբողջ բյուջեի թալանից հետո»։