Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Դատախազությանը փոխանցեց Սրբազան պայքարի կողմից ներկայացվող՝ հանցագործության մասին հաղորդումները։ Առաջիկա անելիքների մասին Բագրատ Սրբազանը մանրամասներ չհատնեց․ «Առաջիկայում կտեղեկացնենք, թե որն է լինելու մեր հաջորդ գործողությունը»,- ասաց նա՝ անդրադառնալով նաև շարժման վերաբերյալ հնչող քննադատություններին․ «Ես քաղաքական գործիչ չեմ, այս շարժումն էլ իր բովանդակությամբ քաղաքական չէ, սակայն լուծումներն են քաղաքական։ Շատ քաղաքական գործիչներ եթե այդքան մտահոգ էին, ինձնից առաջ թող լինեին հրապարակներում»։ |