ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սեփական երկիրդ վարի ա գնում, դու հետաքրքրված ես ուրիշ երկրների քաղաքականությամբ»․ Վազգեն Սաղաթելյան
15:42, 09.10.2024 | mamul.am
1485 | 0

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տենց մարդիկ կան չէ՞, որ ամեն օր կարող են գրել ռուս-ուկրաինական պատերազմի, Իրանա-Պաղեստինա-Պարսկական, էլ եսիմ՝ Աֆղանական, Սուդան/Սոմալի եսիմինչական, բայց 1 խոսք անգամ չասեն Հայաստանի մասին: Էն, որ իրանք դե հետաքրքրված չեն քաղաքականությամբ, բայց ուրիշ երկրների քաղաքականությամբ բեսամթ հետաքրքրված են, նույնիսկ նախընտրելի կողմ ունեն էդ բոլոր կոնֆլիկտներում, մենակ Հայաստանն ա, որ դե չեն կողմնորոշվել, դրա համար բան չեն ասում: Ասենք՝ քո սեփական երկիրը վարի ա գնում, դու քննարկում ես եսիմ որտեղ ով ա ճիշտ արել կամ սխալ, փիլիսոփայական մտքեր հայտնում կատարվածի վերաբերյալ: Որ էդ ռուսը, կամ ուկրաինացին, թալիբը կամ սուդանցին ֆռան, ասեն՝ այ ծակ փիլիսոփա, դու ձեր վարչապետին տեսե՞լ ես, կամ հիշո՞ւմ ես ձեր մոտ վերջին տարիներին ինչեր ա կատարվում, ո՞ւր ես եկել խառնվում մեր բազառի մեջ, դու ո՞վ ես վաբշե, ի՞նչ ես հասկանում, ո՞ւմ ա հետաքրքիր քո տեսակետը, ճիշտ չե՞ն անի: Էս տեսակ մարդիկ իմ ընկալման մեջ ուղղակի վախկոտ են: Իրենք վախում են տեսակետ արտահայտել սեփական երկրի մասին, քանի որ դա կարող է ունենալ հետևանքներ, իսկ էն դե անշառ ա, թալիբներին քֆրտենք, ուկրաինացիներին գուրգուրենք՝ գնանք մեր գործերով, շարունակենք չհետաքրքրվել քաղաքականությամբ...»

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին