Երեքշաբթի՝ հոկտեմբերի 8-ին, Ստրասբուրգում ասուլիսի ժամանակ հունգարացի ակտիվիստ Մարտոն Նժեկիցկին փորձել է հարձակվել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վրա, հայտնում է AP-ն: Նա թղթադրամներ է նետել վարչապետի ուղղությամբ, մեղադրանքներ հնչեցրել նրա հասցեին. «Որքա՞նով եք վաճառել երկիրը... Նա վաճառվել է Պուտինին, Ցզինպինին»: Անվտանգության աշխատակիցներն ակտիվիստին դուրս են տարել: |