ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը
18:12, 09.10.2024 | mamul.am
1507 | 0

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ պատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի ծառայակիցն է:
Ձևավորված քննչական խմբի կողմից իրականացված վարութային գործողություններով պարզվել է, որ հերթապահության կրման հետ կապված խնդիրների պատճառով վերջինս` որպես հերթապահող հերթափոխի պետ, իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Վ․Հարությունյանի նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք, մի քանի անգամ նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ արել, հարվածներ հասցրել։
Վահե Հարությունյանը, հայտնվելով անելանելի վիճակում, կրակային դիրքից որոշակի հեռավորության վրա, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց արձակելով իր գլխին՝ ինքնասպան է եղել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ծառայակցին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին