«Թուրքական ավիաուղիներ»-ի` Սիեթլից (ԱՄՆ-ի Վաշինգթոն նահանգի քաղաք) Ստամբուլ չվերթ իրականացնող օդանավի գլխավոր օդաչուն ուշագնաց է եղել թռիչքի ժամանակ։ Օդաչուին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել ու ինքնաթիռն արտակարգ վարէջք է կատարել Նյու Յորքում։ Նշվում է, որ օդաչուն պարբերաբար անցել է բուժզննում, սակայն նրա մոտ խնդիրներ չեն հայտնաբերվել։ |