Ուկրաինան ցանկանում է ավարտել պատերազմը ոչ ուշ, քան 2025թ-ը, այս մասին Խորվաթիայում Ուկրաինա-Հարավ-Արևելյան Եվրոպա գագաթնաժողովում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք իրական հնարավորություն ունենք իրավիճակը տանելու դեպի խաղաղություն և շարունակական կայունություն: Ռազմի դաշտում ստեղծված իրավիճակը հնարավորություն է ընձեռում կատարել այս ընտրությունը՝ պատերազմն ավարտելու համար վճռական գործողությունների ընտրությունը: Ոչ ուշ, քան 2025 թ-ը»,- ասել է նա։ Զելենսկին հավելել է, որ մինչև նոյեմբեր Ուկրաինան ակնկալում է փաստաթուղթ պատրաստել, որն ակնկալվում է, որ կներկայացվի Ուկրաինայում պատերազմին վերջ տալու վերաբերյալ նոր համաժողովում՝ չնշելով դրա ամսաթիվը։ |
Բաժանորդագրվել լրահոսին