ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ասել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը դաշինք են կազմել՝ Միացյալ Նահանգների կյանքը «ողորմելի» դարձնելու և երկիրը միջազգային առաջնորդի դիրքից դուրս մղելու համար։
«Այս երկրները և նրանց փոքր դաշինքը փորձում են ողորմելի դարձնել ԱՄՆ-ի կյանքը և մեզ դուրս մղել միջազգային առաջնորդությունից»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ գնահատելով Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի սպառնալիքները:
Նրա խոսքով, Իրանի ձեռքին «ամերիկացիների արյունն է», իսկ Չինաստանը գնալով ուժեղանում է ռազմական և տնտեսական առումով։