Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության դռնփակ նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, պետք է որոշվեր ՀՀ Արդարադատության նախարարի նշանակման հարցը: Նիստը պետք է երեկ կայանար, սակայն Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի պատճառով այն հետաձգվել էր: «Արմլուր»-ի աղբյուրները հայտնել են, որ քիչ առաջ ավարտված փակ նիստի ընթացքում Արդարադատության նախարարի հարցում իշխող ուժի ղեկավար կազմը մերժել է բոլոր թեկնածուներին: Հիշեցնենք` ՔՊ-ն նախարարի տարբեր թեկնածուներ է քննարկել՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան, քննարկվել է նաև Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Նրանց թեկնածությունները քվեարկվել են և մերժվել: Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |