ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Շարժման աջակից գործարարներին ճնշում են․ «Հրապարակ»
09:24, 10.10.2024 | mamul.am
1452 | 1

«Հրապարակ»-ը գրում է․ «Սրբազան շարժումը թեև այլևս չունի նախկին թափը, և բողոքի ակցիաներին այլևս տասնյակ հազարավոր մարդիկ չեն մասնակցում, սակայն փողոցի ակտիվությունը շարունակում է մտահոգել իշխանություններին, և նրանք շարունակում են խոշորացույցով փնտրել-գտնել շարժմանն աջակցող գործարարներին, որ ուժայինների կամ հարկային մարմինների միջոցով ճնշեն և թույլ չտան օգնել ընդդիմությանը։ Բնականաբար, առաջին հերթին ճնշում են շարժման ակտիվ մասնակիցներին և նրանց մերձավորներին: Որոշ ժամանակ առաջ, օրինակ, խուզարկություն են իրականացրել շարժման առաջնորդներից պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եղբոր ընկերությունում։ Դանիելյանը թեև չհերքեց այդ փաստը, սակայն չցանկացավ մանրամասներ հայտնել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին