«Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդայի արևմտյան ափին և արդեն ավերել է ավելի քան հարյուր տուն։ ՌՆԿ-ի հաղրդմամբ տեղի իշխանությունները հայտնել են արևելյան ափին գտնվող ծերանոցում առաջին զոհերի մասին: Նահանգում ավելի քան 1 միլիոն տնային տնտեսություններ առանց էլեկտրականության են մնացել։ Աղետը հասել է նահանգի արևմտյան ափին Սիեստա Քիի մոտ՝ Ֆլորիդայի մայրցամաքին գրեթե հարակից պատնեշային կղզի: Հարվածի պահին փոթորկի ներսում քամու արագությունը եղել է մոտ 193 կմ/ժ արագությամբ։ Նախքան փոթորկի մոտենալը ավելի քան 5 մլն բնակիչ է տարհանվել։ Հայտարարված է արտակարգ դրություն։ Վարչաշրջանի շերիֆն ասել է, որ «բազմաթիվ զոհեր» են եղել այն բանից հետո, երբ մի շարք տորնադոներ հարվածել են Արևելյան ափին, հայտնում է Fox News-ը։ Վարչաշրջանի խոսնակ Էրիկ Գիլն ասել է, որ «Սենտ Լյուսի շրջանի տասնյակ տներ վնասվել են, որոշները աղետալի վնասներ են կրել»: Ֆլորիդայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության գործադիր տնօրեն Քևին Գաթրին հայտնել է, որ նահանգում ավերվել է 125 տուն: «Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդա |