Քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Եթե հավատանք մամուլի հրապարակումներին, ՔՊ վարչությունը մերժել է արդարադատության նախարարի բոլոր թեկնածուներին, այդ թվում՝ Արփի Դավոյանին: Դա ցուցիչ է՝ ինչպես է Փաշինյանը օգտագործում յուրայիններին: Մեկանգամյա օգտագործման հայտնի միջոցի նման: Էս «թեկնածուները» Փաշինյանին պետք էին՝ Գրիգոր Միանսյանին «փուռը տալու» համար: Հիմա նրանց «շպրտելու» ժամանակն է»:
|
Բաժանորդագրվել լրահոսին