ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ընթերցեք, թե ինչ է ասում Պապ Այվազյանի հայրը ու մեկ անգամ ևս մտածեք»․ Գեղամ Նազարյան
10:24, 10.10.2024 | mamul.am
2758 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատերազմը դեմք ունի։ Իհարկե, նրանք, ովքեր ուշադրության արժանանալու համար անդադար ճամարտակում են, ասում, թե հերթական պատերազմն անխուսափելի է, վստահ են, որ ոչ իրենք, ոչ իրենց որդիները չեն տուժելու։
Նրանք կամ որդի չունեն կամ վաղուց տեղավորել են արտերկրում։
Իսկ Պապ Այվազյանի հայրը երազում է, որ որդին շիրիմ ունենա... Աստված տա, երբեք էլ որևէ մեկը չզգա, թե ինչ է զգում անհետ կորածի ծնողը։ Խելքի եկեք, ուշքի եկեք, փակեք անդադար պատերազմ ասողների բերանը։
Ընթերցեք, թե ինչ է ասում Պապ Այվազյանի հայրը ու մեկ անգամ ևս մտածեք.
«Մինչ օրս անհայտ կորած է համարվում որդիս, երազում եմ, որ որդիս գոնե գերեզման ունենա, որ կարողանամ այցելել ու ծաղիկներ խոնարհել, խնկարկել նրա շիրիմի առաջ։ Ո՞ւր է իմ որդին հարգելի պետություն, մինչև ե՞րբ պիտի այսպես սպասեմ մի բուռ ոսկորի, մասունքի որդուցս»»։

Աղբյուրը` Գեղամ Նազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին