«Վերջին շրջանում փորձում են ներկայացնել, որ կոնկրետ Բագրատ Սրբազանը խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածուն էր՝ այն գլխից պայմանավորված, և իրականության մեջ շարժումը ղեկավարում է խորհրդարանական ընդդիմությունը՝ Բագրատ Սրբազանի դեմքով»,-24TV-ի եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ դա նիկոլական օրակարգ է, որը վերջին շրջանում ավելի է ակտիվացել։ «Նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում, պարզապես ստախոս են։ Սրբազանը էն անձը չի, որին հնարավոր է վարագույրի հետևից ղեկավարել։ Մենք էլ էն մարդիկ չենք, որ ինչ-որ պրոցես սկսենք՝ թաքնվելով ինչ-որ գործչի թիկունքում։ Այս ամեն ինչը եղել է հանրության առջև բաց, թափանցիկ»,-հավելեց Սաղաթելյանը։ |