Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ Դիլիջան-Սևան ավտոմոբիլային թունելի վերանորոգման ծախսերը համարժեք են նոր թունել կառուցելու ծախսերին, կառավարությունը որոշել է նոր թունել կառուցել, հինը թողնել որպես պահեստային։ Սակայն նոր թունելը ե՞րբ կկառուցեն, ընդհանրապես կկառուցե՞ն, հայտնի չէ։ Մինչ նոր թունել կառուցելը գոնե գործող թունելի ներսում ասֆալտի ծածկը նորոգեն։ Թունելի հյուսիսային մասում, Տավուշի մարզից մուտքի մոտ շատ են ասֆալտի ծածկի խորդուբորդությունները։ Հարկավոր է նաև թունելի լուսավորությունն ուժեղացնել։ Կառավարությունը պետբյուջեից մեծ գումարներ է հատկացնում միջհամայնքային, համայնքամիջյան ճանապարհների ասֆալտապատման համար, սակայն միջպետական ճանապարհի թունելի ասֆալտի ծածկը չի նորոգում»։ |