ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ազգային պատկերասրահի ղեկավարությունը դեմ է դուրս եկել Փաշինյանին»․ Էդգար Ղազարյան
13:24, 10.10.2024 | mamul.am
2181 | 1

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրվում է Լոնդոնի թանգարանից ժամանակավորապես Երևան տեղափոխված՝ Անահիտ Աստվածուհու արձանի մասունքներ։ Տարօրինակն այն, որ մեկ շաբաթ, որ ցուցադրությունը գտնվում է նույն վայրում, այն դեպքում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի երկրագիտական թանգարան այցի ժամանակ դիտողություն արեց ցուցանմուշներն անընդհատ նույն վայրում ցուցադրելու համար։ Փաստորեն, Հայաստանի ազգային պատկերասրահի ղեկավարությունը չի լսել վարչապետի իմաստուն մտքերը և չի առաջնորդվում թանգարանային գործի կազմակերպման նրա առաջադրած ժամանակակից լուծումներով։ Հակառակ դեպքում Անահիտ աստվածուհի կիսանդրի ամեն օր պետք է տեղաշարժվեր և ցուցադրվեր առանձին սրահներում»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր