«Քաղաքացիներից շատերը նախնական հայտարարագրեր են փորձում ներկայացնել, որպեսզի հերթը առաջ գա։ Սակայն Նախնական հայտարարագրերը ավտոմեքենայի մաքսազերծման հերթն առաջ չեն գցի»,-կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Խոսքը վերաբերում է էլեկտրաշարժիչով ավտոմեքենաների ներմուծման քվոտայի ավելացմանը՝ առանց մաքսատուրքի ևս 600 հատ ներմուծելու հնարավորությանը։ «Այն մեքենաները, որոնք առաջինը կհասնեն մաքսային ձևակերպումների սրահ և առաջինը էլեկտրոնային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը կգրանցվի, իրենք են օգտվելու քվոտայից»,-ասաց Բադասյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին