ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ՄԻՊ-ի իրավասությունը և որոշումները մեկնաբանման ենթակա չեն»․ Անահիտ Մանասյան
12:54, 10.10.2024 | mamul.am
630 | 0

«Միանգամից արձանագրեմ բոլոր պետական մարմինների և այլ պետական գործիչների համար, որ մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը և որոշումները մեկնաբանման ենթակա չեն»,-ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ ի պատասխան այն հարցադրման, թե «ի՞նչ բախում էր առաջացել ձեր և քաղաքապետարանի միջև»։ «Մինչ այժմ պետական իրավասու մարմինների հետ այս մասով որևէ խնդիր չենք ունեցել։ Այս առնչությամբ միակ խնդրահարույց իրավիճակը եղել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքների խախտման վերաբերյալ մեր որոշումը։ Կարծես թե այս փուլում հրապարակային տեսանկյունից որևէ խնդիր չունենք։ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կայացվել է քաղաքացիների իրավունքների հետ կապված խախտման որոշում։ Այս որոշումը այն մասին է, որ մեր երկրում քաղաքացիները պետք է իրենց անվտանգ զգան։ Այս ամենը քաղաքացիների անվտանգությունը և արժանապատվությունը երաշխավորելու համար է»,-նշեց Մանասյանը։

«ՄԻՊ-ի իրավասությունը և որոշումները մեկնաբանման ենթակա չեն»․ Անահիտ Մանասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր