«Մշակում ենք նախագիծ բարձր ձիաուժով էլեկտրոմոբիլների գույքահարկի արդար գնի սահմանման մասին»,-այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․ «Էլեկտրոմոբիլների գույքահարկի հաշվարկման սկզբունքը հիմնված է ձիաուժի վրա։ Տեսակներ կան, որ ունեն շատ բարձր ձիաուժ և երբեմն քաղաքացիները բողոքում են, որ անհարկի բարձր հարկ են վճարում։ Նախարարությունը իրականցնում է նոր իրողության ուսումնասիրություն՝ գույքահարկի ավելի արդար հաշվարկման մեխանիզմներ դնելու նպատակով»,-ասաց նախարարը։ |
Բաժանորդագրվել լրահոսին