ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Գազի ու բենզինի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր ենք տեսնում»․ Ռուստամ Բադասյան
13:12, 10.10.2024 | mamul.am
1526 | 0

«Գազի ու բենզինի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր ենք տեսնում։ Կան ընկերություններ, որոնք հաստատակամորեն իրենց վարքագիծը չեն փոխում, և ընդհանուր առմամբ ոլորտը խիստ մտահոգող է ինձ համար»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի՝ վերջերս հրապարակած բացահայտմանը, ըստ որի՝ 6,6 մլրդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել մի շարք գազալցակայաններում: «Բազմաթիվ հսկողական միջոցառումներ են արվում։ Հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոն չտրամադրելու դեպքերի մասով տեսնում ենք, որ գրեթե բոլոր խոշոր ներմուծողները, ոլորտի խոշոր ընկերությունները խնդիր ունեն ստվերի հետ։ Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ դուրս գան հարկային կարգապահության դաշտ, բայց նրանք շարունակում են նույն վարքագիծը դրսևորել։ Կան պրոֆեսիոնալ խարդախություններ»,-նշեց Բադասյանը։

«Գազի ու բենզինի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր ենք տեսնում»․ Ռուստամ Բադասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր