ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սահմանադրական դատարանը «ինքնաբացարկ» է հայտնել իր առաքելությունից»․ Արամ Վարդևանյան
14:00, 10.10.2024 | mamul.am
1243 | 0

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միշտ համոզմունք եմ ունեցել, որ Սահմանադրական դատարանի ստեղծումը ոչ միայն անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության պետական իրավական համակարգի կայացման տեսանկյունից, այլ միշտ հանդիսանալու արհավիրքներից, քաղաքական հակադիր գործընթացներից, նույնիսկ «երկրաշարժերից» պաշտպանող մեխանիզմ: Սահմանադրական դատարանը 1996 թվականի փետրվարի 5-ից ձևավորվել էր հենց այդ սկզբունքների հիման վրա: Շատերը Սահմանադրական դատարանի մասին կարծիք էին ձևավորել ընտրական գործընթացների արդյունքներով ընդունած որոշումներով առանց դրանք կարդալու, ոմանք բացահայտել էին Սահմանադրական դատարանին մի շարք այլ գործերով:
Վերջերս Սահմանադրական դատարանը պարզապես հրաժարվել է սահմանադրական արդարադատության փիլիսոփայությունից, էությունից, կամ «ինքնաբացարկ» է հայտնել իր առաքելությունից: Դա ակնհայտ է բոլորի համար, դա այլևս անվիճելի վիճակագրական փաստ է: Վերջնական արդյունքը եղավ ՍԴՈ-1749 որոշումը, կամ Անկախության հռչակագրի մասին որոշումը, կամ «Հռչակագիրը խժռելու» մասին որոշումը: Կարճ պատասխանը հետևյալն է. Անկախության հռչակագիրը սովորական նորմատիվ իրավական փաստաթուղթ չէ, այն հավերժական փաստաթուղթ է, վեր կանգնած բոլոր նորմատիվային փաստաթղթերից: Անկախության հռչակագրին կարելի է վերագրել «Ծնողի» տիտղոսը, բայց այն հանդես է գալիս «Զավակի» համար ճանապարհ հարթողի, ուղենիշ տվողի դիրքերից և ոչ երբեք «խժռողի», և աբսուրդ է նման պնդում կատարելը և «հերոսաբար» այն հերքելու լուծումներ գտնելը:
Անկախության հռչակագիրը մեզ տվել է Հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները և ոչ մի կառույց, նույնիսկ Սահմանադրական դատարանը չի կարող այն մեզանից «խլել», կամ նման դիրքորոշումներ պարտադրել, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է անցնել Սահմանադրությունից դեպի Սահմանադրականություն և վերջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր