Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը կժամանի Բեռլին, կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտնում է գերմանական Bild հրատարակությունը։ Զելենսկին Շոլցին կներկայացնի «հաղթանակի ծրագիրը», որը նա արդեն Նյու Յորքում ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Հրատարակության հաղորդմամբ խոսքը ռազմավարության մասին է, որով Ուկրաինան կկարողանա ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ ստիպելով նախագահ Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Bild-ը նշում է, որ Զելենսկին նախատեսում է նաև այդ ծրագիրը ներկայացնել Հռոմին ու Փարիզին։ |