Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, ասուլիսի ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հեծանիվ քշելուն, նշեց․ «Հեծանիվը փիառ գործիք է, որով Փաշինյանը ուզում է ցույց տալ ներքին և, առաջին հերթին, իր լսարանին, որ ամեն ինչ նորմալ է, վերահսկողության տակ է, մնացել է մի հատ խաղաղության թուղթ ստորագրենք։ Նիկոլ Փաշինյանը օրակարգը ձևավորում է՝ հեծանիվի թեման հրապարակ գցելով։ Հեծանիվի պատմությունը Փաշինյանին դրսի խորհրդատուներն են հուշել։ Հեծանիվ քշելը, քայլելը, վազելը արևմտյան ինչ-որ կուլտուրայի նշան է։ Մոսկվայում հեծանիվ քշելով էլ մեսիջ է ուղարկում արևմտյան գործընկերներին, ցույց է տալիս, որ ես էլ էլի ձեզանից մեկն եմ»։ |